46-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն
31.10.2017 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Սամվել Ա.-ն, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: