46-ամյա տղամարդը բերման ենթարկվեց
12.01.2018 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 4 շենքից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: