ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոցներ՝ գուլպայում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բակից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին: Խուզարկությամբ նրա ձախ գուլպայում հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` դարչնագույն հեղուկով, իսկ աջում՝ թղթով փաթաթված դարչնագույն խոտաբույսի չորացված, մանրացված զանգված:
Աշոտ Պ.-ն հայտարարել է, որ ներարկիչում առկա հեղուկը և թղթում փաթաթված զանգվածը թմրամիջոցներ են, որոնք պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: