Հայտնաբերում 5 տարի անց: Կինը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով
24.11.2015 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, Երևանի Գ. Նժդեհի հրապարակի մոտից բերման է ենթարկվել 1949 թ. ծնված Վարդուշ Խ.-ն, ով 2010 թ. հուլիսի 16-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: