54-ամյա կինը հետախուզվում էր խարդախության համար
17.09.2019 14:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 16-ին, ժամը 16.45-ին, Երևանի Դրոյի փողոցի իր բնակարանից բերման են ենթարկել 54-ամյա Նարինե Հ.-ին, որը 2017թ սեպտեմբերի 12-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: