55-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացավ ոստիկանություն
15.05.2017 11:50
ՃՏ պատահարներ
Մայիսի 14-ին, ժամը 3.15-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Հունդայի» մակնիշի տաքսի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը, որը ժամը 10.30-ին ներկայացել է Ճանապարհային ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: