56-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացավ ոստիկանություն
12.05.2015 12:37
ՃՏ պատահարներ
Մայիսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանավանի Աշոտ-Երկաթ փողոցի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.30-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: