58-ամյա հետախուզվողը բերման ենթարկվեց
02.03.2018 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին, ժամը 11.10-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Միքայել Ա.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: