1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծեծկռտուք և դանակահարություն «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

Հունվարի 17-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Սարգիս Օ.-ն և հայտնել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ իր ընկերոջը դանակահարել են:
Ժամը 20.15-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «թիկնային շրջանի զույգ ստորին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Տերյան փողոցի 62 շենքից բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Սեդրակ Ա.-ին:
Նշանակվել է ԴԲՓ:
Հունվարի 19-ին Սեդրակ Ա.-ն հաղորդում է տվել, որ Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ին, ժամը 17.40-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ 1994 թ. ծնված Հակոբ Ղ.-ն դանակով, իսկ 1994 թ. ծնված Կարլեն Գ.-ն և 1992 թ. ծնված Արսեն Խ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Սեդրակ Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Հունվարի 24-ին, ժամը 15.00-ին, Հակոբ Ղ.-ն, Կարլեն Գ.-ն և Արսեն Խ.-ն ներկայացել են բաժին:
Դանակն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: