ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն 63 երթուղու ավտոբուսի սրահում

13.01.2017 11:19 Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 12-ին, ժամը 17.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում Արտուշ Մ.-ն  1963 թ. ծնված Սոնա Թ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և զեղչի քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: