ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

64-ամյա կինը խոստովանեց

19.08.2019 16:46 Գողություն

Օգոստոսի 17-ին, ժամը 18.55-ին, 50-ամյա մի կին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 15-ի սահմաններում Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 34 հազար դրամ, քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարել է Գր. Լուսավորչի փողոցի բնակիչ 64-ամյա մի կին: Գողություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ: Կինը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: