ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Ապրիլի 9-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Մուշ-2 թաղամասի թիվ 68 շենքի մոտից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված, նախկինում դատված Հակոբ Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 1.605 գ կանաչավուն զանգված:
Հակոբ Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանայի խոտաբույս է, որը հավաքել է Գյումրիի կենտրոնական աղբանոցին կից տարածքից` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: