ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն կատարողը՝ աջակիցներով

17.11.2015 11:07 Գողություն

Նոյեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դռան փականը կոտրելով՝ մտել են նույն ընկերության էլեկտրական արտադրամասի շարժիչների փաթաթման պահեստ և գողացել պղնձյա 7 փաթույթ, պղնձյա թափոն և լաք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն, իսկ նրան աջակցել են 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1988 թ. ծնված Արտյոմ Մ.-ն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: