Վրաերթի ենթարկված տղամարդը 7օր անց գիտակցության չգալով մահացել է
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 230 էլեկտրասյան դիմաց վրաերթի էր ենթարկել 1977 թ. ծնված Սերգեյ Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.40-ին, Ս. Մանուկյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: