Վրաերթի ենթարկված կինը 7 օր անց մահացավ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում
23.06.2015 17:09
ՃՏ պատահարներ
Հունիսի 15-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ. Սարկավագի և Քանաքեռի 12-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1955 թ. ծնված Կարինե Բաբաջանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 22-ին, ժամը 06.45-ին, Կ. Բաբաջանյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: