7 և 6 տարվա հետախուզվողները Չելյաբինսկից և Մոսկվայից ժամանեցին Հայաստան
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 20-ին, ժամը 02.45-ին, Չելյաբինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով Երևան է ժամանել 1978 թ. ծնված Թեմուր Ս.-ն, որը 2006 թ. փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Թեմուր Ս.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից տեղափոխվել է Մալաթիայի բաժին` այնուհետև` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
***
Ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 20-ին, ժամը 04.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել և նույն օրը, ժամը 06.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից Տարոնի բաժին է ներկայացվել 1982 թ. ծնված Գագիկ Գ.-ն, որը 2007 թ. մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: Նա ներկայումս գտնվում է ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ-ում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: