ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

72-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

27.04.2020 11:45 ՃՏ պատահարներ
72-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան-Բաղանիս գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Սկանիա» բեռնատարի։ «Օպելի» 76-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ապրիլի 25-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հեռախոսագիր է ստացվել, որ վթարի հետևանքով վնասվածքներ ստացած և հիվանդանոց տեղափոխված ուղևորուհին՝ 72-ամյա Նելլի Եդիգարյանը, ապրիլի 24-ին, ժամը 19.50-ին, մահացել է:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: