73-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
06.11.2023 11:47
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ, իրար էին բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 9 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 73-ամյա Պերճանուշ Այվազյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: