Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով
07.09.2015 11:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը 2013 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: