Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխված տղամարդը և կինը հետախուզվում էին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով 2012 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Արթուր Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Անժելա Մ.-ն, ով 2012 թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Անժելա Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: