ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է փորձաքննություն, վնասի չափը պարզվում է

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 9-ին, ժամը 18.20-ին, Գյուլագարակ գյուղին հարակից «Գերգեր» կոչվող գետի մոտից բերման են ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1976 թ. ծնված Միքայել Մ.-ն և 1959 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որոնք նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, ապօրինի արդյունահանել են տարբեր տեսակի 228 ձուկ:
Ձկների ոչնչացման համար նախատեսված իրերը, մարտկոցը, ինչպես նաև ձկներն առգրավվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: