ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սուրճ խմելու նպատակով գնացել է հարևանի տուն և գողություն կատարել

16.11.2015 16:20 Գողություն

Նոյեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, 1988 թ. ծնված Մացակ Հ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ Ոսկեվազ գյուղում գտնվող իր տան ննջասենյակի պահարանին դրված դրամապանակից գողացել են 6.500 ռուբլի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Վարդանուշ Մ.-ն, ով բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն, որ սուրճ խմելու նպատակով գնացել է հարևան Մացակ Հ.-ի տուն, որտեղ օգտվելով վերջինիս մոր անուշադրությունից, մտել է ննջասենյակ և պահարանի վրա դրված դրամապանակից գողացել 6.500 ռուբլի գումար:
Վարդանուշ Մ.-ն գումարը ներկայացրել է ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: