ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կասկածները հաստատվեցին

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, մայիսի 2-ին, ժամը 18.10-ին, Վանաձորի Իսահակյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Խուզարկությամբ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել և առգրավվել է լուցկու 5 տուփ՝ կողքերը քերված վիճակում, 10 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ՝ ասեղով և ասեղակալով, 20 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ՝ ասեղով և ասեղակալով, բժշկական սպիրտի դատարկ տարա, «Սինտոմիցին» դեղահաբի դատարկ տուփ և 0.5 լ տարողության պոլիէթիլենային տարա՝ 10 սմ բարձրությամբ լցված դեղնագորշավուն թմրանյութին նմանվող հեղուկով և 0.5 սմ բարձրությամբ թմրանյութին նմանվող գորշավուն հեղուկ՝ նստվածքով:
Արմեն Ղ.-ն հայտարարել է, որ նշված տարան և պարագաները պատկանում են իրեն, տարայի պարունակությունը «Կոդեին» տեսակի թմրամիջոցի մնացորդ է, որը պատրաստել է ինքը իրեն ներարկելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: