88-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
06.11.2023 11:44
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 24-ին Երևանի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2121»-ի 48-ամյա և 88-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 88-ամյա Ալյոշա Բալայանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: