Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: