ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շնորհավորանքներ ոստիկանության վետերանին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

10.07.2014 14:06 Միջոցառումներ
Շնորհավորանքներ ոստիկանության վետերանին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ  (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդում ավանդույթ է դարձել հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ ոստիկանության վաստակաշատ վետերաններին հանդիսավորությամբ շնորհավորելն ու հաճելի անակնկալներ մատուցելը:
Հուլիսի 1-ին վետերանների սիրելի հավաքատեղիում մթնոլորտը կրկին տոնական էր: Ծննդյան 90-ամյակի կապակցությամբ վետերանների խորհուրդը հյուրընկալել էր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի վետերան, ոստիկանության պաշտոնաթող ավագ լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Նիկոլայի Մարտիրոսյանին:
ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Աբովյանը կյանքի երկար ու ձիգ ճանապարհ անցած վաստակաշատ վետերանին հանձնեց շնորհավորական ուղերձ և դրամական պարգև: