ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրկիզում և գույքի դիտավորությամբ ոչնչացում

Նոյեմբերի 19-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ այրվում է Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի դիմացի խոտի դեզը:
Կրակը մարվել էր նույն օրը, ժամը 6.50-ին, 2 մարտական հաշվարկների ուժերով:
Օրերս ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունից գրություն է ստացվել, որ ըստ ՀՀ ՏԿ և ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության եզրակացության՝ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացվել է Գագիկ Բ.-ին պատկանող 7 տոննա խոտը, ծածկարանը և նրա բնակարանի երկու պատուհանը: Պատճառված նյութական վնասը կազմում է 700.000 դրամ:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: