Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
23.02.2016 09:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, ով 2015 թ. հոկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: