Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով
21.12.2015 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սյունիքի մարզի Թխկուտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Վլադիկ Գ.-ն, ով դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: