«Օպել»-ը գլորվել է ձորը: Վարորդը մահացել է
Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 6-ի սահմաններում 1976 թ. ծնված Տիգրան Սարգսյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին գլորվել է ձորը: Վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: