1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.12.2015 11:04 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այնթապ գյուղի տարածքում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի ուղեմաս և հայտնվել դաշտամիջյան ճանապարհին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21134» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Գավառի Բոշնաղյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2121»-ի, ինչի հետևանքով վերջինս կորցրել է կառավարումը և վրաերթի ենթարկել հետիոտն, 1955 թ. ծնված Էմմա Հ.-ին, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բախվել է «Օպել»-ի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը, ուղևորուհին, և առաջին ավտոմեքենայի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: