Խարդախության մեղադրանքով հետախուզվողները ոստիկանություն ներկայացան կամավոր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 7-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Սերգեյ Ս.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 7-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Գևորգ Պ.-ն, որը մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: