1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երթևեկության կազմակերպման փոփոխություներ` Երևանի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություներ` Երևանի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 2-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:
Փոփոխությունների արդյունքում` Գայի պողոտայում, խաչմերուկների մոտակա հատվածներում՝ Մյասնիկյան պողոտայի կողմից դեպի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկների ուղղության մոտեցող տեղամասերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով նշված խաչմերուկներում կկազմակերպվեն ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և համապատասխանաբար դեպի Թոթովենցի և Հովհաննիսյան փողոցներ ձախ շրջադարձերը նշված խաչմերուկներում կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ, Գայի պողոտայով 1-ին գոտով դեպի Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, նախկին դեպի աջի փոխարեն, իսկ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկի հատվածում՝ Գայի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Մոլդովական և Լվովյան փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից: