1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը (վիճաբանություն՝ վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ)

Օգոստոսի 12-ին, ժամը 11.45-ին, 1982 թ. Փափազ Ա.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 10.30-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում, ճանապարհին վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները ծեծի են ենթարկել իրեն՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել են նշված անձանց ինքնությունները:
Անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նրանք նույն օրը, ժամը 21.10-ին, ներկայացել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: