Մարմնական վնասվածք պատճառողը նաև հետախուզվում էր
19.08.2017 09:32
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 1982 թ. ծնված Սոս Թ.-ի կողմից մի կնոջ մարմնական վնասվածք պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սոս Թ.-ն հունիսի 4-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Նովոռոսիյսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր. 264 հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնվել է հետախուզման նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: