ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հունիսի 22-ից Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում` Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ինչպես նաև՝ Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթևեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: