ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղրիի մաքսակետում Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հունիսի 22-ին, ժամը 15.50-ին, Մեղրիի մաքսակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Մեհդի Ն.-ն: Նա 2017թ. հունիսի 19-ից Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 85 հոդվածի (անզգուշությամբ մահ կամ վնասվածք պատճառելը) 2-րդ մասի համաձայն` դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման:
Մեհդի Ն.-ն հունիսի 19-ից Ինտերպոլի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: