ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կանեփն անձնական օգտագործման համար ճանապարհից էր քաղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման են ենթարկել Նոր Խարբերդի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ:
Նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենայի տարբեր տեղերում պահած՝ շուրջ 110 գրամ ընդանուր քաշով, կանեփանման զանգվածով 3 փաթեթ: Երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ կանեփը քաղել է Աբովյան-Ջրաբեր ճանապարհից և մի մասը չորացրել է ավտոմեքենայի շարժիչի ջերմությամբ՝ անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: