1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության հետքերով

Հունվարի 15-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Լևոն Հ.-ն և 1993 թ. ծնված Սամվել Շ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Լևոն Հ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին Սամվել Շ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է մոտ 25-30 տարեկան մի երիտասարդ, խնդրել, որ իրեն տանեն Սպիտակ: Մերժում ստանալուց հետո առաջացած վիճաբանության ժամանակ նրանց են մոտեցել ևս 3-4 երիտասարդներ, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող գործիքով հարվածել է Լևոն Հ.-ին և Սամվել Շ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ղուրսալի թիվ 1 հասցեում գտնվող գիշերային ակումբի մոտ 1991 թ. ծնված Էմին Փ.-ն ընկերոջ /անձը և տվյալները պարզվում են/ հետ միասին վիճաբանել են Սամվել Շ.-ի և վերջինիս ընկերներ` Վասիլ Ք.-ի /տվյալները պարզվում են/, Արմեն Զ.-ի /տվյալները պարզվում են/ և Լևոն Հ.-ի հետ, որի ընթացքում ձեռքին եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է Սամվել Շ.-ին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս /ըստ դատաբժշկի եզրակացության/, իսկ Լևոն Հ.-ին` կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս /ըստ դատաբժշկի եզրակացության/, որից հետո դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: