1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության ակադեմիան և քոլեջը հայտարարում են 2020-2021 թվականների ուստարվա ընդունելություն

ՀՀ ոստիկանության ակադեմիան և քոլեջը հայտարարում են 2020-2021 ուսումնական տարվա պետական պատվերների շրջանակներում ընդունելություն։
Ոստիկանության ակադեմիան իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ առկա ուսուցման ձևով ուսուցում: Ուսման տեւողությունը 4 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:
Ոստիկանության կրթահամալիրի քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցման ձևով ուսուցում: Ուսման տեւողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:
Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն։
Դիմումների հանձնման, համապատասխան փաստաթղթերի և այլ տեղեկությունների համար զանգել 010-77-80-33 հեռախոսահամարով: