«Ոստիկանության լրատվական ծառայության դերը հանցավորության կանխարգելման գործընթացում» թեմայով դաս-քննարկում ոստիկանության կրթահամալիրում
Մայիսի 14-ին ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ոստիկանության լրատվական ծառայության դերը հանցավորության կանխարգելման գործընթացում» թեմայով դաս-քննարկում։
Մասնագիտական խոսքով հանդես եկավ ոստիկանության ՀԿԼ վարչության ավագ տեսուչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանը։ Նա անդրադարձավ ՀԿԼ վարչության անցած ուղուն, ներկայացրեց ստորաբաժանման կառուցվածքն ու գործառույթները։ Խոսվեց տեղեկատվական և տեղեկատվական-վերլուծական բնույթի տեսանյութերի կանխարգելիչ նշանակության, հասարակության իրավագիտակցության բարձրացմանը միտված թեմատիկ հաղորդաշարերի, նաև այն մասին, թե ինչպես են հեռուստահաղորդումների շնորհիվ բացահայտվում հանցագործների կամ հանցավոր խմբերի գործունեության նոր դրվագներ, հայտնաբերվում հետախուզվողներ։ Կրթահամալիրի սաները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։