1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակներում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար  

         

ՀՀ կառավարությունը 2019թ.-ի դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, ինչը հաստատվեց ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:

Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:   

Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-սովորող» փոխհարաբերությունները: Այս ամենին զուգահեռ կարևոր է նաև Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցման կազմակերպումը:  

Ընտրության գործընթացը. 

  • Պարեկային ծառայության համար ուսուցումն անցկացնող դասընթացավարների մրցույթ (մայիսի 25 - հուլիսի 31),    
  • Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով, 2 փուլով՝ փաստաթղթերի ընդունում (մայիսի 25 - հուլիսի 10) և հարցազրույց (հուլիսի 15-20` հարցազրույցի անցկացում, հուլիսի 21-31՝ հարցազրույցի արդյունքների ամփոփում),      
  • Առաջին փուլում տեղի կունենա փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ երկրորդ փուլում՝ հարցազրույց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հետ,
  • Ընտրված դասընթացավարները անցնելու են TOT/դասընթացավարների յոթօրյա առցանց վերապատրաստում:      

Ովքեր կարող են դիմել և այլ օգտակար տեղեկություններ. 

  • Պարեկային ծառայության ուսուցման մեկնարկ (սեպտեմբերի սկիզբ՝ 5 ամիս տևողությամբ),
  • Առարկայացանկն ու ժամերը կցվում են (Հավելված 1),
  • Անհրաժեշտ որակավորում՝ 
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում և տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ   
  • ռուսերենի կամ անգլերենի իմացություն (ազատ հաղորդակցման մակարդակ)
    • Պահանջվող հմտություններ՝    
    • Ժամանակակից ուսուցման մեթոդների տիրապետում,
    • Հաղորդակցության հմտություններ,
      • Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կցված է (Հավելված 2),   
      • Դիմումի ձևանմուշը կցված է (Հավելված 3),
      • Հավելված 4-ով նախատեսված է ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականի ձևանմուշը, որի հիման վրա գնահատվելու է դասընթացավարի թեկնածուի կողմից առաջարկվող դասավանդման մեթոդաբանությունը:

Վարձատրություն.

  • 1 պարապմունքի (2 ակադեմիական ժամ) համար սահմանված է 6000 ՀՀ դրամ վարձատրություն՝ ներառյալ հարկերը (քաղաքացիական անձանց համար):
  • Ոստիկանության ծառայող հանդիսացող դասընթացավարների դեպքում վարձատրությունը կապահովվի լրացուցիչ դրամական բավարարմամբ: 

 

Այլ պայմաններ.

Մինչև ուսումնական ծրագրի սկիզբը (2020թ սեպտեմբեր), ընտրված դասընթացավարները մշակելու են այն մոդուլների առարկայական ծրագրերը, որոնց համար դիմել և ընտրվել են:  

Դասընթացավարները կանցնեն հատուկ վերապատրաստում՝ պարեկային ծառայողների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունների և մեծահասակների կրթության մոդելների վերաբերյալ, ինչպես նաև կստանան արդյունավետ առարկայական ծրագրերի վերաբերյալ ուղեցույցներ:  

Ուսուցման այս գործընթացը ունենալու է շարունակական բնույթ՝ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո նաև մարզերի համար պարեկային ծառայողներ պատրաստելու, ինչպես նաև պարեկային ծառայողների շարունակական վերապատրաստման համար:

Հարցերի համար դիմել՝   

+37410 594028; +37410 770981 հեռախոսահամարներով:

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային հետևյալ երկու հասցեներով՝ patrol@moj.am; info@edupolice.am (խնդրում ենք դիմումներն ուղարկել միանգամից երկու հասցեներով):

Դիմելիս խնդրում ենք հստակ նշել առարկայացանկի այն առարկան, որի համար դիմում եք։

Անհամբեր սպասում ենք Ձեր դիմումներին:

 

Հավելված 1. Առարկաների /մոդուլների/ ցանկը և ժամաքանակը

Հավելված 2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հավելված 3. Դիմում

Հավելված 4. Ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի /երկու ակադեմիական ժամ/ անցկացման տեսլականը