1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անկախության օրվան նվիրված միջոցառում ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անկախությունը բարձրագույն արժեք է, ձեռքբերում բոլորի և հնարավորություն յուրաքանչյուրի համար։ Անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ տոնական միջոցառում անցկացվեց նաև ոստիկանության կրթահամալիրում։
Միջոցառումը մեկնարկեց կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի սովորողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությամբ։ Դիպլոմները հանձնեց ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։
Նա շնորհավորեց իրավագետ-ոստիկաններին և մաղթեց՝ ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հանուն անկախ պետականության ամրապնդման։
Միջոցառումը շարունակվեց Անկախության օրվա առթիվ ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության կրթահամալիրի պետի հրամաններով խրախուսված ծառայողների պարգևների հանձնումով։
Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով։ Կրթահամալիրի սովորողների և դասախոսների համար ելույթ ունեցան սիրված ու ճանաչված արտիստներ, համերգային կոլեկտիվներ ինչպես և կրթահամալիրի սովորողներ։