1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները Ալագյազ համայնքում կատարված ապօրինություններ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին փոխանցվել Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնաըար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք Ծաղկահովիտ գյուղի մի բնակչի հետ աղբահանության և խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագրեր են կնքել։ Այդ աշխատանքները չեն կատարվել, սակայն նախկին պաշտոնատար անձինք համայնքի բյուջջեից գումար են փոխանցել՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանության Արագածի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: