ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն իրականացնելիս Դսեղ գյուղի վարչական տարածքում ստուգել են Մարց գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ վարորդը փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի մի բնակչից՝ Վանաձոր տեղափոխելու համար։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: