1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 11-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Օրակարգում վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Նշվեց, որ հաշվետու տարում վարչության անձնակազմը վերահսկել է օպերատիվ իրավիճակը:
Դրական գնահատելով վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների աշխատանքը՝ Հունան Պողոսյանը կարեւորեց ոստիկանության հեղինակության ամրապնդման խնդիրը, ինչը հատկապես պայմանավորված է հանրային ծառայությունների մատուցման որակով:

Նույն օրը ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը մասնակցեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղի ունեցած ամփոփիչ խորհրդակցությանը:
Ներկայացվեցին 2016 թվականին կատարված աշխատանքները, միաժամանակ նշվեցին բացթողումներն ու թերացումները, որոնց վերացման ուղղությամբ արվեցին կոնկրետ առաջարկներ:

Հունվարի 11-ին ամփոփիչ խորհրդակցություն անցկացվեց նաեւ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, որին մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Գոհունակություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար՝ Վարդան Եղիազարյանը կարեւորեց անձնակազմի արհեստավարժության բարձրացման խնդիրը, ինչին միտված են, մասնավորապես, գործնական պարապմունքները: