1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

14.10.2015 16:30 Եռամսյակ

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Օրակարգում մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա բաժինների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփ ներկայացրեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ, ինքը և շտաբի պետ Ա. Գալստյանը՝ նշելով, որ անձնակազմը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները, արդյունքում՝ մարզում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն, և հաջողվել է հանցատեսակների գերակշիռ մեծամասնության բացահայտման ցուցանիշներով գերազանցել միջին հանրապետական ցուցանիշները, մարզային վարչությունում և ենթակա բաժիններում տիրում է կայուն բարոյահոգեբանական մթնոլորտ, անձնակազմը մասնագիտական պատրաստվածությամբ և ֆիզիկական ունակություններով ի զորու է կատարել իր վրա դրված պարտականությունները:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը «Շանթ 2015» զորավարժության ընթացքում առավել ակտիվ և օպերատիվ ծառայության համար, ՀՀ ոստիկանության պետի անունից, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայության խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արման Հովհաննիսյանին պարգևատրեց «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով, իսկ Արմավիրի մարզային վարչությանը նվիրեց մեկ համակարգիչ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սամվել Հովհաննիսյանը անձնակազմին հանձնարարեց.
- ոստիկանության գործունեությունը կազմակերպել առավել փոխհամագործակցված և ակտիվ,
- ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները չբացահայտված հանցագործությունների դեպքերով դրական արդյունք ապահովելու համար,
- հետագայում ցանկացած հաշվետվություն ներկայացնելիս, այն կազմել առավել վերլուծական և մանրամասն՝ խոսափելով զուտ թվեր ներկայացնելուց,
- ուշադրություն դարձնել անցած ժամանակահատվածում տեղ գտած թերություններին և բացթողումներին, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ կարճ ժամանակահատվածում դրանք վերացնելու և հետագայում նմանատիպ երևույթներից խուսափելու համար: