ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 543 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 169 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն` 58,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 79,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 2,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 30:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2016 թվականի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 20 նյութեր:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում ուսումնասիրվել և ամփոփվել են.
- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,
- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:
Այսպես.
- 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1754 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով 768 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում` նրանցից 52-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:
- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 51 քրեական գործեր 70 անձի վերաբերյալ:
16 անձի վերաբերյալ 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:
2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութեր, /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 5-ին` «խիստ նկատողություն», իսկ 29-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
Ծանոթություն
ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն` նախորդ տարվա համեմատ սուտ մատնությունների թվի էական աճ է արձանագրվել. եթե 2015 թվականին սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցվել էր ընդամենը 17 քրեական գործ, ապա 2016 թվականին դրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 46 քրեական գործ: Բոլոր քրեական գործերով մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ