1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություններ Ողջի գյուղում. Ամասիայի ոստիկանների բացահայտումը

12.06.2024 09:59 Գողություն

Հունիսի 1-ին Ամասիայի ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ ու իր ընկերը համագյուղացու տնից գողություն են արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:
Նույն օրը տանտիրուհին հրավիրվեց բաժին և հանցագործության վերաբերյալ տվեց հաղորդում: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Ողջի` տուժածի տուն: Տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին հյուրասենյակի պատուհանը, երկու հոգով, որոնցից մեկը՝ դիմակավոր, մտել էին տուն ու տարել յոթ շիշ կոնյակ և օղի, շրջանակով մեղր ու երաժշտական կենտրոն: Ընդհանուր վնասը մոտ 400 հազար դրամի էր:
Հետագա միջոցառումներով իրավապահները ճշտեցին նաև 37-ամյա տղամարդու դիմակավոր ընկերոջ ինքնությունը. երևանցի էր, 53 տարեկան:
Ամասիայի ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեին, որ սա նրանց միակ գողությունը չէ:
Ողջի գյուղում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել նաև այս տարվա փետրվար 26-ին, և քրեական հետախույզները որոշակի կապ տեսան երկու գողությունների միջև: Այս նախկին դեպքով տանտիրուհին հայտնել էր, որ անցած տարվա սեպտեմբերից բացակայել են հանրապետությունից, և այդ հանգամանքն օգտագործելով` կոտրել էին խոհանոցի պատուհանի փականն ու գողացել հնարավոր ամեն բան` կենցաղային ապրանք, սպասք, սփռոց, սրբիչ ու վարագույր, ալյումինե կաթսաներ, ապակե տարաներ ու վառելափայտ:
Իրավապահների կասկածը, որ երկու գողությունները նույն մարդկանց ձեռքի գործն է, հիմնավորվեց հունիսի 4-ին: Այդ օրը օպերատիվ տվյալներն իրացնելիս Արարատի մարզի Զորակ գյուղում կասկածյալ տղամարդիկ հայտնաբերվեցին, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության Ամասիայի բաժին: Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանեցին, որ երկու գողությունն էլ իրենք են կատարել: Պարզվեց ավելին. տեղեկանալով, որ տանտերերը կրկին բացակայում են հանրապետությունից, մոտ 10 օր առաջ մեկ անգամ էլ էին մտել նախկինում թալանած տունը:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հունիսի 6-ին խուզարկություններ են կատարվել տղամարդկանց բնակարաններում: Հայտնաբերվել է գողոնի մի մասը` հիմնականում կենցաղային տեխնիկա: Իսկ Ողջի գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է նաև տարատեսակ 58 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել է: 37-ամյա տղամարդը կալանավորվել է, 53-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: