1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկաններն անչափահասների հետ Ամբերդի ամրոց և Վահրամաշեն եկեղեցի են այցելել

Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը շարունակում է ամառային արձակուրդների ընթացքում անչափահասների զբաղվածության խնդրի լուծման նպատակով կազմակերպվող միջոցառումներն ու հանդիպումները:
Օգոստոսի 12-ին մի խումբ անչափահասներ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողների ուղեկցությամբ մասնակցեցին ուխտագնացության՝ դեպի Արագածոտնի մարզ, որի ընթացքում այցելեցին Ամբերդ և Վահրամաշեն եկեղեցի:
Անչափահասները շրջեցին ամրոցի տարածքում, եկեղեցում մոմ վառեցին, Ամբերդի հոգևոր սպասավորի ուղեկցությամբ ծանոթացան միջնադարյան կառույցի և եկեղեցու պատմությանն ու ճարտարապետությանը:
Տեր Վրթանեսն անչափահասների հետ զրուցեց պարկեշտ պահվածքի, դաստիարակության, հոգևոր արժեքների մասին, հորդորեց պահպանել աստվածաշնչյան պատվիրանները և զերծ մնալ հակաիրավական արարքներից:
Կարևորելով օրինապահ վարքագծի դրսևորումը՝ ոստիկանության ծառայողները ևս անչափահասներին բացատրեցին, որ վնասկար սովորություններից, հանցագործություններից ու իրավախախտումներից անհրաժեշտ է զերծ մնալ։
Ուխտագնացությունն ավարտվեց Տերունական աղոթքով։ Երեխաներին բաժանվեցին աղոթագրքեր: